Դերասան Սոս Ջանիբեկյանը Facebook-յան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Ում երեխան դեռ նոր պետք է գնա մեր հողերը պաշտպանելու, նրա երազանքը հրադադարն է:

Ում երեխան արդեն անմահացել է մեր հողերի համար, նրա երազանքը վրեժխնդրությունն է: Այս երկու մարդկային բացարձակ ճշմարտությունների մեջ պետք է իմաստուն գտնվել:

Հաղթել ենք:

Հաղթել ենք, քանի որ մեզանից տասնյակ անգամ ավելի շատ բնակչություն ունեցող, տասնյակ անգամ ավելի շատ փող ունեցող, տասնյակ անգամ ավելի շատ զենք - զինամթերք ունեցող, տասնյակ անգամ ավելի մեծ երկու երկրների չտալով ոչ մի ռազմական հաջողություն' ստիպեցինք հրադադարին հանգել:

Այս պատերազմը նորից աշխարհին ասեց Հայի անկոտրուն կամքի և միասնականության մասին:

Մեր հերոսների կորուստը, անդառնալի ցավ և վիշտ է բոլորիս համար, ազգի համար: Փառք ու պատիվ նրանց:

Խաղաղություն բոլորիս»: