Անցյալ տարվա մարտին Ալեքս Ռոդրիգեզը հարցրել էր իր սիրեցյալին՝ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին ուղղել ամենագլխավոր հարցը, եւ նա ասել էր՝ այո։ Արդեն մեկուկես տարի է անցել, իսկ հարսանիք այդպես էլ չկա։
Զույգը մշտապես հետաձգում է տոնակատարությունը, եւ երկրպագուները սկսում են անհանգստանալ, թե արդյոք դերասանուհին եւ նախկին բեյսբոլիստը երբեւէ հարսանիք կունենան։
Հաշվի առնելով վերջին նորությունները, որոնք հրապարակել է National Enquirer ամսագիրը, այդ կասկածները միանգամայն օրինաչափ են։ Պարբերականը, վկայակոչելով աղբյուրին, գրում է՝ Ջենիֆերին նյարդայնացրել է այն, որ Ռոդրիգեսը աշխատանքի հանդեպ այնքան էլ պատասխանատու չէ, որքան ինքը: Ժամանակին նա եղել է բեյսբոլի աստղ, բայց հիմա սպասում է, զբաղվում է փոքր նախագծերով եւ ապրում է խնայողություններով։
«Ջենիֆերը ցանկանում է, որ Ալեքսը վերջապես դուրս գա տանից եւ աշխատանքի ընդունվի»։
«Ալեքսը սկսում է անել մեկ մի բան, մեկ մի այլ բան, բայց նա այդպես էլ նոր մեծ կրքոտություն չի գտնում, որը կարող էր փոխարինել նրան բեյսբոլի խաղը»: