Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ զգեստ է կրում։ Հագուստն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Աստղիկն այն համադրել է կարմիր կոշիկների հետ։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարի։