Միայն Louis Vuitton-ը չէ, որ շարունակում է պոդիումից ցուցադրել  նոր հավաքածուները։ Dolce & Gabbana-ն Ֆլորենցիայում ներկայացրել է տղամարդկանց հավաքածուն: Շոուն սկսվել է քաղաքապետ Դարիո Նարդելլայի եւ նորաձեւության տան ամբասադոր Մոնիկա Բելուչիի ելույթներից:

Շոուի անցկացման վայրը հենց այնպես չի ընտրվել։ Ամբողջ հավաքածուն նվիրված է Ֆլորենցիային․ օրինակ՝ քաղաքի զինանշանով մետաքսյա խալաթը։

 

Ի դեպ, Dolce & Gabbana-ի կանացի հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա այսօր երեկոյան: