Դերասանուհի Լիա Զախարյանը շարունակում է ճամփորդել Հայաստանի տեսարժան վայրերով, որտեղից գեղեցիկ ֆոտոշարքեր է հրապարակում։ Այս անգամ նա լուսանկարվել է Ջերմուկում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան բաց երանգի համարձակ հանդերձանք է կրում, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Լիան Առանց շպարի է, իսկ թաց վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․

«Արկածներով եւ էքստրիմով լի ճանապարհը հաղթահարեցինք եւ հասանք գեյզեր։ Հրաաշք տեսարաան։ Գեյզերը մոտ 7 րոպեն մեկ սկսում է ուժեղ բլթբլթալ։ Հանքային ջուրը օգտակար է ոչ միայն բուժման, այլ նաեւ հիվանդությունների կանխարգելման առումով։ Արդյունավետ է նաեւ նյութափոխանակության խանգարմամբ եւ սակավարյունությամբ տառապողների բուժումը»: