7-ամյա մոդել Նիկոլ Պոտուրալսկին, որը, ըստ հավաստի տեղեկությունների, դերասան Բրեդ Փիթի նոր սիրելին է, ամուսնացած է ռեստորատոր Ռոլանդ Մերիի հետ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Նիկոլը 56-ամյա Բրեդ Փիթի հետ ծանոթացել է մոտ մեկ տարի առաջ, իր ամուսնու «Borchardt» ռեստորանում: Նրանք հանդիպում են արդեն շուրջ 9 ամիս: Ինչպես պարզվել է, չնայած դրան, գեղեցկուհին չի շտապում ամուսնալուծվել: Պոտուրալսկին և նրա ամուսինը որդի ունեն՝ Էմիլը, որը յոթ տարեկան է:

Ռոլանդ Մերին չի մեկնաբանում իրավիճակը, սակայն նրա շրջապատի աղբյուրը պատմել է, թե ինչպես է գործարարը վերաբերվում իր կնոջ նոր սիրավեպին:

«Ռոլանդը փիլիսոփայորեն է մոտենում այս պատմությանը: Նա մի քանի անգամ ամուսնացած է եղել և ունի հինգ երեխա նախորդ հարաբերություններից: Նա չի խանդում և չի խոչընդոտում նրանց շփմանը: Ռոլանդի և Նիկոլի միությունը կարելի է բաց ամուսնություն անվանել»,- ասել է աղբյուրը:

56-ամյա Փիթին և 27-ամյա Պոտուրալսկիին նկատել են Փարիզի օդանավակայանում, երբ նրանք հանգստի նպատակով ժամանել են դերասանին պատկանող Château Miraval կալվածք: Շատերը նշել են, որ մոդելը նման է Փիթի նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին: