Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին փայլուն հագուստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ «Եվրատեսիլ 2019»-ի հայ պատվիրակը հավաքել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Թեեւ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել. «Յուրօրինակ, հիասքանչ»։