Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

ԱՄՆ-ում բնակվող երգչուհին սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Օրերս երգչուհին ու նրա ամուսինը հետաքրքիր ձեւով իմացել են, որ դուստր են ունենալու։ Երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու ու որդու հետ։ «Երջանիկ օր»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Լիլուն՝ օգտագործելով նաեւ «ընտանիք», «իմ աշխարհ», «սեր» հեշթեգերը։

 

Օրերս հրապարակված կադրում երգչուհին կրում էր ամառային ծաղկավոր զգեստ, լայնեզր գլխարկ։ Լիլուն նուրբ ու ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը, դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին, գրել էր․ «Շուտով նոր տեսահոլովակ»։