Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, պատմել է, որ 56 օրվա ընթացքում առաջին անգամ խախտել է ինքնամեկուսացումը։ Բրուխունովայի խոսքով՝ տունը լքել ստիպել է աշխատանքը։
Տատյանան նաեւ հայտնել է, որ բախվել է որոշ օգտատերերի դաժան քննադատության զեֆիրի բաղադրատոմսը հրապարակելուց հետո։
«Ես չեմ կարողանում պատրաստել։ Ամբողջ կյանքումս այս քանակի կշտամբանք չեմ ստացել, ինչքան զեֆիրի բաղադրատոմսը պարունակող հրապարակումից հետո։ (Ուշադիր օգտատերե8ը նկատել են, որ աղանդերը պատրաստել է խոհարարը)։ Անկեղծ ասած՝ ինձ հուզում են այդպիսի հաղորդագրորւթյունները. «Ես հիասթափվել եմ ձեզանից։ Դուք նույնիսկ պատրաստել չգիտեք»։ Eս չեմ կարողանում նստել նաեւ կործանիչի ղեկանիվը, չեմ կարողանում սրտի բաց վիրահատություն իրականցել եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծել։ Միայն թե դա օտար մարդկանց ի՞նչ գործն է։ Կարծում եմ՝ ադեկվատ մարդու համար խորապես միեւնույնն է՝ ով է պատրաստել, ով՝ կերել։ Չէ որ նա եկել է բաղադրատոմսի կամ ոգեշնչման հետեւից (ի դեպ, այդպիսիք անգամներով շատ են)»,- զայրացել է Տատյանան։
Տատյանան պարզաբանել է, որ վերջին լուսանկարում պաստա է պատկերված, որը պորֆեսիոնալ խոհարար է պատրաստել։ Դա էլ ավելի է զայրացրել որոշ հետեւորդների։