Nirvana խմբի առաջատար Կուրթ Քոբեյնի խմբի ամենահայտնի համերգներից մեկի կիթառն աճուրդի է հանվել ԱՄՆ-ում, ասվում է Julien’s Auctions աճուրդի տան կայքում:

 

Լոտի մեկնարկային գինը կազմում է 1 միլիոն դոլար:

Խոսքը Martin D-18E էլեկտրակիթառի մասին է, որի վրա Կուրթ Քոբեյնը նվագել է 1993-ի նոյեմբերի 18-ին Nirvana MTV Unplugged Նյու Յորքի հայտնի ելույթի ժամանակ՝ մահից մոտ հինգ ամիս առաջ:

 

Նշվում է, որ կիթառին կցվում է յուրօրինակ քեյսը:

Աճուրդը կանցկացվի 2020 թվականի հունիսի 19-ին և 20-ին Բևեռլի Հիլզում: