Sycamore Partners-ը լուծել է Victoria's Secret-ը գնալու մասին գործարքը L Brands ընկերության հետ, գրում է WWD-ն։ Այժմ Bath & Body Works-ը՝ L Brands-ի առավել եկամտաբեր ապրանքանիշը, ինքնուրույն ընկերությունը կդառնա։

Բացի դրանից՝ L Brands-ը հայտարարել է կադրային վերադասավորումների մասին։ Bath & Body Works-ի գործադիր տնօրեն Էնդրյու Մեսլոուն կդառնա L Brands-ի գլխավոր տնօրեն եւ կներառվի տնօրենների խորհրդի կազմում։ L Brands-ի ֆինանսական տնօրեն Ստյուարդ Բուրգդորֆերը ժամանակավորապես կզբաղեցնի Victoria’s Secret-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։

 

Նա նաեւ կշարունի պատասխանատու լինել L Brands-ի ֆինանսական հարցերի համար։ Այն մասին, թե ինչ է սպասվում Victoria’s Secret-ին, կիմանանք մայիսի 21-ին, երբ ապրանքանիշը կհայտնի եկամուտների մասին։