Երգչուհի Շպռոտը, որը միշտ առանձնանում է իր համարձակ կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ ու կրակոտ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է սեւ հանդերձանք․ բոդի, զուգագուլպաներ, կիսաերկարաճիտներ։ Նա հավաքել է վարսերը, վառ ու արտահայտիչ շպար ընտրել։ Հրապարակմանը կից երգչուհին հայտնել է․ «Արվեստը զոհեր է պահանջում,կամ Արսենն է զոհեր պահանջում։ Ինձ համար, իմ բոլոր երգերն ու տեսահոլովակները արվեստի գործեր են։ Լավ, թող սա էլ անվանենք Pop արվեստ։ Սիրում եմ ձեզ։ Այս տեսահոլովակի անունը պետք է լիներ Կարանտին։ Քանի որ շատ դժվար էր այն կազմակերպել այս օրերին։ Սակայն ես և Արսենը, և մեր ստեղծագործական հմուտ թիմը որոշեցինք ձեզ ուրախացնել։ Խելք խելքի տվեցինք, անտեսելով վիրուսի վտանգը, և նկարահանեցինք գժոտ մի տեսահոլովակ։ Իսկ երգի հեղինակը մեր շատ սիրելի Արմենչիկն է»։

Ավելի վաղ երգչուհին «կարանտինային» ֆոտոշարք էր ներկայացրել, որում կրկին անկեղծ կերպարում էր։ Շպռոտը հետաքրքիր նախշերով բոդի էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։  «Կարանտինային ֆոտոշարք»,- հրապարակումն այսպես էր մակագրել նա։