Նոր հետազոտությունը պատմում է, թե երբ է պետք ամուսնանալ, որպեսզի ընտանեկան կյանքը երկարատեւ ու երջանիկ լինի: Գրեթե բոլորս էլ հայտնվել ենք այն իրավիճակում, երբ ընտանիքի անդամները ու ընկերները յուրաքանչյուր հարմար առիթով քեզ հարցուփորձ են անում բոյֆրենդի հետ հարաբերությունների մասին՝ փորձելով իմանալ, թե երբ ես ամուսնանալու: Հիմա նրանց պատասխանելիս դուք կարող եք վկայակոչել գիտնականներին, որոնք հավաստիացնում են, որ ամուսնանալու համար լավագույն տարիքը 28-32 տարեկանն է: Պարզվում է, որ հենց այդ տարիքում է պետք անձնագրում կնիք դնել՝ եթե իհարկե դու ուզում ես քչացնել ամուսնության առաջին հինգ տարիներին ամուսնալուծվելու հավանականությունը: Սա պարզել են ամերիկյան Յուտա նահանգի համալսարանի գիտնականները:

Նրանց գիտական աշխատության հիմքում ԱՄՆ ամուսնության գրանցման մարմինների 2006-2013 թթ. պաշտոնական վիճակագրությունն է եղել: Պարզվում է, որ այն կանայք որոնք ամուսնացել են նշված տարիքում, կարող են պարծենալ ավելի կայուն ու հուսալի ընտանեկան կյանքով: