Ամերիկացի դերասանուհի և մոդել Դոննա Դ’Էրիկոն մասնակցել է Painted Princess Project նախագծին, որտեղ բարեգործության նպատակով նկարահանվում են աստղերը: Նկարահանումներից կադրեր են հայտնվել Դ’Էրիկոյի Instagram-օգտահաշվում:
Նկարահանման համար 51-ամյա մոդելն ամբողջովին մերկացել է և վրան կարմիր ներկ լցրել: Այդ տեսքով նա կեցվածք է ընդունել սև ֆոնի վրա՝ դեմքով դեպի տեսախցիկը: Նկարահանումների հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Նիկ Սագլիմբենին է:
Դերասանուհու տպագիր պաստառները հասանելի են PaintedPrincess.com կայքում: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղարկվի համաշխարհային թրաֆիքինգի դեմ պայքար տանող A21.org կազմակերպության կարիքներին: