Disney ստուդիան նկարահանելու Է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի սիքվելը, որն Էկրաններին հայտնվել Է անցյալ տարի: Այդ մասին հայտնել Է Variety հանդեսը:

Նրա աղբյուրների տվյալների համաձայն, կինոնկարի շարունակության մեջ ներկայացվելու Է «միանգամայն նոր պատմություն», որը հիմնված չի լինի ավելի վաղ թողարկված անիմացիոն ժապավենների վրա:

Disney-ը գտնվում Է սիքվելի արտադրության վաղ փուլում: Ստուդիան մտադիր Է պահպանել գլխավոր դերակատարներին՝ Ուիլ Սմիթին, Նաոմի Սքոթին եւ Մենա Մասուդին: Որպես սցենարի հեղինակներ հանդես կգան Ջոշ Գեյնթիսը եւ Անդրեա Բեռլոֆը, իսկ ռեժիսորական աթոռին կարող Է վերադառնալ Գայ Ռիչին:

«Ալադինը», որը 1992 թվականի համանուն մուլտֆիլմի կինոադապտացիան Է, վարձույթ Է մտել 2019 թվականի մայիսին եւ միջազգային վարձույթում վաստակել Է ավելի քան 1 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: