Մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է երջանիկ լինել, ուղղակի պետք է մի փոքր խորամանկություն անել: Ինչպե՞ս կարելի է անել, որ Ձեր սիրելի տղամարդը սիրի Ձեզ։

Հասկացեք, թե ի՞նչն է կարևոր Ձեզ համար տղամարդու մեջ

Գիտականորեն ապացուցված է, որ մարդուն 5 վայրկյան է պետք դիմացինին հասկանալու համար: Միգուցե հավանեք նրա հագուստը, արտաքինը կամ էլ պահվածքը: Այդ պարագայում ուղեղին ազդանշան է տրվում, որ այդ մարդուն Դուք հավանել եք: 

Շատ ուշադիր լսեք

Գրեթե բոլոր տղամարդիկ սիրում են խոսել իրենց մասին: Ձեզ հետաքրքրող հարց տվեք և ուշադիր լսեք նրանց պատասխանը: Նայեք դեմքին, էմոցիաներ արտահայտեք: Այսպես դիմացինը համարում է, որ Դուք նրան ուշադիր լսում եք: 

Գիտական փաստ. խոսակցության ընթացքում աչքի շփումը 30%-ից պակաս է, ապա խոսակցի մոտ ձևավորվում է այն համոզմունքը, որ Դուք նրան չեք լսում ու հետաքրքիր չէ: Բայց դա չի նշանակում, որ անդադար պետք է նայեք նրա դեմքին: Պետք է ամեն ինչ բալանսավորել: 

Մի փոքր բանակցեք

Ոչ թե պետք է հաճոյանալ տղամարդուն, այլ պետք է ցույց տաք, որ Դուք էլ Ձեր կարծիքը ունեք:

Երբ Ձեր մասին խոսելու ժամանակը գա, աշխատեք չափազանց ազնիվ չլինել: Պահեք հետաքրքրությունը: Ամեն ինչ նրան մի պատմեք: Թող որ Ձեր կենսագրականում մի քանի սպիտակ բծեր լինեն: Հանելուկ եղեք նրա համար: 

Եթե ժամադրությունը շարունակություն ունենա, աշխատենք մեկ-մեկ բաց թողնել դրանք կամ էլ մի պատասխանեք նրա զանգերին: Սակայն ամեն ինչ չափ ունի, և այստեղ էլ չափը չանցնեք, այլապես հակառակ արդյունքը կլինի:

Երբեմն նրա հայելին եղեք

Իմիտացրեք նրա խոսքը, վարվելակերպը: Պետք չէ ամեն ինչ թութակի նման կրկնօրինակել, պետք է ուղղակի քիչ-քիչ նմանվել նրան: 

Սա ժամանակի ընթացքում էլ կլինի, և կսկսեք միանման լինել: 

Զգացեք ներքին կանացիությունը

Շատ կարևոր է լինել և զգալ կանացի: Այստեղ հարցը հագուստի, վարվելակերպի կամ էլ դիմահարդարման մեջ չէ: Կարևոր է, որ Դուք ձեզ կանացի զգաք: Եթե կանացիությունը բացակայում է, ապա ուղղակի ընկերներ լինելու հավանականությունը շատ մեծ է: Այդ ժամանակ չզարմանաք, եթե նա սկսի խորհուրդներ հարցնել այլ կանանց հետ հարաբերությունների մասին, այդ պատճառով էլ պետք է անել այնպես, որ տղամարդը հասկանա, որ Դուք իրական կին եք: Պետք է լինել կանացի, ոչ թե վուլգար: