Սանկտ Պետերբուրգ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել մեկամյա տղա երեխա, ով կերել է պատուհանագոգին ծնողների կողմից թողնված հաշիշը։ Երեխան թունավորվել է։ Նրա վիճակը ծնողները գնահատում են ծանր։ Невские новости-ի փոխանցման համաձայն, ընտանիքն ամբողջական է, հաշվառման կանգնած չէ։ Հայրն էլ մայրն էլ ունեն մշտական աշխատանք եւ կայուն եկամուտ։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ստուգումներ է սկսել։ Հարուցվել է վարչական վարույթ առանց բժշկի նշանակման թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործման հատկանիշներով։