Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից երեկ հոսպիտալացվել էր Չինաստանից ժամանած ՌԴ քաղաքացի Արման Կարաքեշիշյանը, ով համարվում էր Ռուսաստան ժամանած կորոնավիրուսի կրող առաջին մարդը:

Բժիշկները Կարաքեշիշյանին զննել են, որից հետո այդ ախտորոշումը բացառվել էր թե´ նրա, թե´ Պետերբուրգում հոսպիտալացված մեկ այլ անձի դեպքում. վերջինս Չինաստանի քաղաքացի է եղել:

 

Կորոնավիրուսի կրող լինելու կասկածանքով հոսպիտալացված երկու տղամարդկանց «սուր շնչառական վիրուսային վարակի» ախտորոշում է տրվել: Նրանց առողջական վիճակը բավարար է: