Հնդկաստանի Կառնատակա նահանգի Բհադրավատի քաղաքից սիրողական օձ որսացողը փորձել է համբուրել կոբրային, բայց օձը հակահարված է տվել և կծել նրա շրթունքները: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Live Leak կայքը:

Դեկտեմբերի 22-ին, տեղի բնակիչն իր տան հարևանությամբ կոբրա է հայտնաբերել և կանչել էՍոնու անունով օձ որսացողին: Վերջինս արագորեն բռնել է օձին և սկսել է խաղալ հետը, որպեսզի տպավորություն թողնի իր գործողություններին հետևող հանդիսատեսի վրա: Սոնուն փորձել է համբուրել կոբրային, բայց բարկացած օձը անմիջապես կծել է նրա շրթունքները և թույն արձակել:

Հնդիկի շուրթերից արյուն է հոսել, բայց նա կարողացել է պահպանել ինքնատիրապետումը և սողունին տեղավորել է պայուսակի մեջ: Ըստ 24-ամյա ականատես Կրիշնա Կումարի, Սոնուն փորձել է կրկնել օձ որսացողի հնարքները, որին նա տեսել էր YouTube-ում, բայց հաշվի չի առել, որ պրոֆեսիոնալ օձ որսացողները օձին համբուրումն են գլխի հետևի հատվածից: Արդյունքում կոբրային ազատ են արձակել անտառում, իսկ որսորդը հոսպիտալացվել է: