Հայտնի ռուս երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան ծագումով հայ բլոգեր ու երգիչ Դավիթ Մանուկյանի հետ երգ է ձայնագրել:
«Мандаринка» անվանումով երգի հոլովակը Բուզովան հրապարակել է Instagram-ի իր էջում:
«Տարվա վերջը միշտ բարդ է բոլորի համար, այդ օրը շատերը տրամադրություն չունեն: Եվ մենք ցանկանում էինք ձեզ հիշեցնել, որ առջևում տոնական օրեր են, բարի, ուրախ «Мандаринка»-ն կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը»,- գրել է երգչուհին: