«Միսս աշխարհ 2019» տիտղոսին արժանացել է 23-ամյա Տոնի-Էն Սինգհը Ջամայկայից: Այս մասին հաղորդվել է մրցույթի պաշտոնական կայքում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնում՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին: Թագը հանձնել է անցյալ տարվա հաղթող, մեքսիկացի մոդել Վանեսա Պոնսե դե Լեոնը:

Թոնի Էն Սինգհը դարձավ Ջամայկայի չորրորդ ներկայացուցիչը, որը շահեց Miss World միջազգային գեղեցկության մրցույթը: Վերջին անգամ այս երկրի ներկայացուցիչը այդ տիտղոսը ստացել էր 1993 թ․:

Image result for Тони-Энн Сингх

Հաղթողը ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի համալսարանի ուսանող է: Նա սիրում է երգել, զբաղվել բալետով և նվագում է մի քանի երաժշտական գործիքներով: Թոնի Էն Սինգհի նշանաբանն է. «Փայլելով ինքներս՝ մենք անգիտակցաբար նման առիթ ենք բացում նաև ուրիշների համար»:

Առաջին վիցեմիսսը ֆրանսիացի Օֆելի Մեզինոն է: Երկրորդ վիցեմիսսե է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Սուման Ռաոն: