Playboy-ի նախկին մոդել, 31-ամյա Ավա Կարաբատիչը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Խորվաթիայի նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2020 թվականին: Այս մասին հայտնում է Hello! ամսագիրը:

Ավան խոստանում է փախստականների համար բացել երկրի սահմանները, օրինականացնել մարիխուանան և բոլոր կանանց ապահովել որակյալ ու հասանելի պլաստիկ վիրահատությունով:

Իր քաղաքական պլանների մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում` կից հրապարակելով թոփլես լուսանկար:

Մոդելը նաև հայտնել է, որ Խորվաթիայում տիրող իրավիճակն իրեն հանգիստ չի տալիս. «Ես այլևս չեմ կարող տեսնել, թե ինչ վատ բաներ են կատարվում իմ երկրում: Բոլորը կույր են: Չնայած տեսողության հետ խնդիր չկա, երիասարդները լքում են երկիրը, ծնելիությունն ընկնում է»:

 

Ավան նշել է, որ մոդելինգից զատ նաև իտալերենի պրոֆեսոր է, նկարիչ և նույնիսկ ինքնակենսագրական վեպ է գրել:

Խորվաթիայում ընտրությունները կկայանան 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում: Ավա Կարաբատիչի մրցակիցը կլինի ներկայիս նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը: