Ցավոք, մենք հաճախ այն շփոթում ենք դժբախտության հետ և այդ պատճառով էլ խուսափում փոփոխություններից, սակայն նոր ճանաչողության հասնելու, սահմանափակող համոզմունքներից հրաժարվելու ու ինքդ քեզ իրական փոփոխությունների մղելու համար դիսկոմֆորտի զգացողությունը պարզապես անհրաժեշտ է: Դիսկոմֆորտն ազդանշան է, որը հաճախ կարող է շատ օգտակար լինել:

Այն զգացողությունը, ասես դուք կրկին վերապրում եք ձեր մանկական վախերը…

Դուք կհայտնաբերեք, որ հասուն տարիքում բախվում եք այն խնդիրներին, որոնց դեմ պայքարում էիք երեխա ժամանակ: Եվ չնայած առաջին հայացքից տպավորությունն այն է, թե դրանցից դուք դասեր չեք քաղել, իրականում դա նշանակում է, որ դուք սկսում եք գիտակցել, թե ինչու եք մտածում ու զգում այդպես: Իսկ դա փոփոխությունների գնալու առաջին քայլն է:

Աննպատակ ապրելու ու իրեն կորցնելու զգացողություն…

Երբ ձեզ թվում է, թե ամեն ինչ վատ է, դուք ձեզ կորցրել եք, դա առաջին նշանն է, որ դուք սկսել եք ձեր կյանքում ավելի շատ մասնակցություն ունենալ: Դուք ավելի քիչ եք ապրում հիշողություններով և ապագայի մասին մտքերով և ավելի շատ եք գտնվում ներկա ժամանակում: Քանի դեռ դուք դրան չեք սովորել, ձեզ կթվա, թե դուք հունից ընկել եք: Բայց հիշեք, որ ամեն բան իրականում ուղիղ հակառակն է:

Ուղեղի ձախ կիսագնդի մթագնում…

Հաճախ ձախ կիսագունդն օգտագործելով (ավելի շատ հիմնվելով ինտուիցիայի և էմոցիաների վրա)՝ ձեզ կարող է թվալ, որ ձախ կիսագնդի ֆունկցիաները սկսել են կորցնել իրենց նշանակությունը: Հանկարծ սկսում են ավելի բարդ տրվել այնպիսի բաներ, ինչպիսիք են կենտրոնացումը, կազմակերպվածությունը և մանր դետալներ հիշելու կարողությունը: Էմոցիաները սկսում են պոռթկալ այն ժամանակ, երբ որոշում են ընդունված ու ճանաչված լինել: Եվ մեր գործն այս պարագայում նրանց դեմ պայքարել դադարելն է ու նրանց չհակառակվելը: Նրանց վրա իշխանություն ունենալու համար դրանք պետք է գիտակցվեն ձեր կողմից:

Քնի ռեժիմի խանգարում…

Դուք կսկսեք սովորականից ավելի շատ կամ քիչ քնել, կսկսեք արթնանալ գիշերվա կեսին, որովհետև չեք դադարում մտածել ինչ-որ բանի մասին ոչ մի վայրկյան: Դուք կամ էներգիայով լեցուն կլինեք, կամ ամբողջովին քայքայված:

Տեղի են ունենում կյանքի սովոր ընթացքը փոխող փոփոխություններ…

Դուք հանկարծ ստիպված եք լինում տեղափոխվել, ամուսնալուծվել, կորցնել աշխատանքը, մեքենան ջարդել և այլն:

Միայնակ մնալու ուժեղ անհրաժեշտություն…

Ինչ-որ պահի դուք հիասթափվել եք հանգստյան օրերը շարունակ ընկերների հետ անցկացնելու գաղափարից: Ուրիշների խնդիրները սկսել են ձեզ քայքայել ավելի շատ, քան գրավել:

Էմոցիոնալ, վառ երազներ, որոնք դուք գրեթե միշտ հիշում եք ամենայն մանրամասնությամբ…

Եթե երազներն այն են, թե ինչպես է ենթագիտակցությունը ձեզ հետ շփվում կամ պրոյեկտում ձեր փորձի արտապատկերումը, ապա անկասկած դրանք ձեզ ինչ-որ բան են փորձում ասել:

Ձեր ընկերների քանակը սկսում է պակասել…

Ձեզ համար ավելի ու ավելի անհարմարավետ է գտնվել բացասական տրամադրվածություն ունեցող մարդկանց հետ: Այդպիսի մարդկանց գլխավոր խնդիրն այն է, որ նրանք իրենք հազվադեպ են գիտակցում իրենց հոռետեսությունը, իսկ այդ մասին նրանց ասելն այնքան էլ ճիշտ չէ: Այդ պատճառով էլ դուք աստիճանաբար սկսում եք անտեսել հին ընկերներին:

Զգացողություն, որ ձեր երազանքները կործանվում են…

Հնարավոր է՝ այս պահին դուք չեք գիտակցում, որ շարժվում եք իրականության ուղղությամբ, ինչն ավելի լավ է, քան այն, ինչի մասին դուք երազում էիք, և որը մեծապես համապատասխանում է ձեզ, ձեր ներկայիս զգացողություններին, այլ ոչ թե նրան, թե ինչ էիք դուք ձեզնից ներկայացնում նախկինում:

Զգացողություն, որ ձեր մտքերը ձեր թշնամիներն են…

Դուք սկսում եք հասկանալ, որ ձեր մտքերն իսկապես ձևավորում են ձեր փորձը: Բայց դա հաճախ այդպես չէ մինչև այն ժամանակը, քանի դեռ համբերությունը չի սպառվում: Դրանից հետո դուք փորձում եք սկսել դրանք վերահսկել, և հենց այդ ժամանակ էլ հասկանում եք, որ միշտ էլ վերահսկել եք դրանք:

Անվստահություն այն բանում, թե ով եք դուք իրականում…

Ձեր վերջին պատրանքներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինեք, անհետացել են: Դուք անորոշությունից անվստահ եք զգում ձեզ: Դուք գտնվում եք զարգացման գործընթացում: Երբ ամեն ինչ դեպի վատն է փոխվում, մենք ոչ թե անվստահություն ենք զգում, այլ զայրանում ենք ու փակվում: Այլ կերպ ասած, եթե դուք անվստահություն եք զգում կամ անորոշություն, դա, որպես կանոն, ինչ-որ լավ բանի է հանգեցնում:

Գիտակցությունը, թե որքան երկար ճանապարհ մենք ունենք անցնելու…

Դուք դա գիտակցում եք այն պատճառով, որ չեք կարող ասել, թե ուր եք մղվում և ինչի եք ձգտում: Դա նշանակում է, որ դուք վերջապես գիտեք՝ որտեղ և ինչ եք դուք ուզում դառնալ:

Այն բաների իմացությունը, որը դուք կգերադասեիք չիմանալ…

Այն բանի գիտակցությունը, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է զգում, կամ եկել է հարաբերություններին վերջ դնելու ժամանակը, կամ դուք այլևս այդ աշխատանքը չունեք. Այս իռացիոնալ տագնապի պատճառը թաքնված է ենթագիտակցային զգացողության մեջ, որը դեռևս լրջորեն չի ընդունվում՝ իր, թվում է, անտրամաբանական լինելու պատճառով:

Խոսելու, արտահայտվելու ցանկություն…

Այն, որ դուք սկսել եք բարկանալ ձեզ վրա, թե որքան եք ձեզ թույլ տվել մասնակցություն չունենալ ձեզ վերաբերող այս կամ այն հարցում, զրկել եք ձեզ խոսքից, կամ որքան ձայներ եք թույլ տվել, որ հնչեն ձեր գլխում, այն բանի նշան է, որ դուք վերջապես պատրաստ եք դադարել լսել այդ ձայները և առաջին հերթին սկսել եք սիրել ու հարգել ինքներդ ձեզ:

Գիտակցությունը, որ դուք պատասխանատվություն եք կրում ձեր կյանքի ու երջանկության համար…

Այդպիսի զգայական ինքնավարությունն իրականում սարսափեցնում է, քանի որ, եթե դուք շփոթվել եք կամ սխալվել, ողջ պատասխանատվությունն ընկնում է ձեր ուսերին: Միևնույն ժամանակ՝ դրա գիտակցությունն իսկապես ազատ լինելու միակ եղանակն է: