Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր գործընկերոջ՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ։ Նազենին շքեզ, երեկոյան կերպարում է․ կրում է խորը դեկոլտեով, երկարափեշ զգեստ։ Կերպարը համալրում են գլխազարդն ու աքսեսուարները։ Հրապարակված կադրում Ավետ Բարսեղյանը մեղմ համբուրում է Նազենիին։ Ընկերական, ջերմ հրապարակմանը կից Նազենին գրել է․ «Իմ լավ, հարազատ Ընկերոջ` Ավետի հետ ամուսնացնում ենք մեր երիտասարդ ընկերներին: Թող Տաթևը Քաջիկին տա թև, իսկ Քաջիկը` քաջաբար պաշտպանի նրան )) Մի տեսակ հուզվում եմ ամեն անգամ ... շատ ... Սիրո քաղաք»։

Ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ոճային կերպարում։ Նա կրում էր բաց երանգի, երարափեշ զգեստ, վարդագույն երանգի բարձրակրունկներ եւ պայուսակ։ Գեղեցիկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։