Լեսբուհիների զույգը որոշել է ապացուցել, որ սերը սահմաններ չունի, և որ պատերազմող ժողովուրդների միջև բարեկամությունը հնարավոր է: Սաիմա Ահմադը Պակիստանից և հնդկական ծագմամբ Բիանկա Մաիլեին (որի երակներով նաև կոլումբիացիների արյուն է հասում), պաշտոնապես ամուսնացել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:

Երկուսն էլ եղել են ավանդական ազգային տարազներով. Բիանկան ասիացի հայտնի դիզայներ Բիլալ Հուսեյն Կազիմովի ստեղծած գեղեցիկ սարի է կրել, ոսկուց և մարգարիտից զարդեր, իսկ Սաիման՝ սև, ոսկեթել ասեղնագործված տղամարդու հանդերձանք՝ շերվանի, որը կրում են փեսացուները Հարավային Ասիայի երկրներում:

Ըստ Metro պարբերականի, մահմեդական Ահմադը և քրիստոնեություն դասավանդող Մաիլեին հանդիպել են Միացյալ Նահանգներում: