Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց վեցօրյա գաղտնի ուղևորության ժամանակ իսպանական Իբիցա կղզի են մեկնել մասնավոր ինքնաթիռով, որի համար գրեթե 24 հազար դոլար են վճարել, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 34-ամյա Հարին և վերջերս 38-ը բոլորած Մեգանն օգոստոսի 6-ին Իբիցա են մեկնել, որտեղ նրանք բնակվել են շքեղ մասնավոր առանձնատանը: Զույգը Մեծ Բրիտանիա է վերադարձել այս երկուշաբթի:

Հաղորդվում է, որ իսպանական կղզում թագավորական զույգի անվտանգության ապահովմամբ զբաղվել են բրիտանական և իսպանական պետական անվտանգության աշխատակիցները:

Daily Mail-ի աղբյուրը նշել է, որ զույգն անցյալ շաբաթ Իբիցայում վայրէջք է կատարել մի քանի հարկատուների կողմից ֆինանսավորվող ոստիկանական թիկնազորի հետ, և Իսպանիայի անվտանգության ուժերի հինգ սպաներ միացել են նրանց՝ թագավորական զույգի մասնավոր առանձնատունը պաշտպանելու համար:

Մասնավոր ինքնաթիռով Իբիցա մեկնելու զույգի որոշումը քննադատությունների ալիք է բարձրացրել հանրության շրջանում:

Քննադատների խոսքով՝ մասնավոր ինքնաթիռով ճանապարհորդությունը մեկ շնչի համար վեց անգամ ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում մթնոլորտ, քան Լոնդոնից իսպանական կղզի կանոնավոր չվերթը կարտանետեր:

Նրանց խոսքով՝ զույգի՝ մասնավոր ինքնաթիռի օգտագործումը հակասում է Երկիր մոլորակը պաշտպանելու վերաբերյալ նրանց հաճախակի արվող հրապարակային կոչերին:

Հիշեցնենք, որ արքայազն Հարին Իտալիայում Google Camp էլիտար ճամբարի շրջանակում կլիմայի փոփոխությանը նվիրված գաղտնի կոնֆերանսի ժամանակ Երկիր մոլորակը փրկելու վերաբերյալ ելույթ էր ունեցել:

Արքայազնը վերջերս տված հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ հանուն Երկիր մոլորակի կնոջ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ մտադիր է «լավագույն դեպքում» երկու երեխա ունենալ:

The plane used by the couple is believed to be a Cessna Citation XL, similar to the one pictured in this file photoThe 860-mile private jet journey from Farnborough to Ibiza would have emitted six times more carbon than a commercial flightAerial view of Ibiza. It is understood Harry and Meghan were there from last Tuesday to this Monday and that the Sovereign Grant which comes from public money will have paid - but the palace refuses to say what happened or confirm any detailsThe overhaul of Frogmore Cottage  (pictured) was approved by the Queen, according to accounts released yesterday