Երգչուհի Արմինկայի որդին այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով հմայիչ մայրիկը հրապարակել է նրա լուսանկարն ու ջերմ շնորհավորել զավակին։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում տղան պատկերված է եկեղեցու ֆոնին։ «Իմ տղան այսօր 10 տարեկան է։ Շնորհակալ եմ տիեզերք։ Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»,- գրել է Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

 

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր շքեղ կերպարում. նա երկար, սպիտակ զգեստ էր կրում, որն ընգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արտահայտիչ շպարով էր եւ պատկերված էր ելույթի ընթացքում։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարց էր ուղղել, որոնք չէին մոռացել հաճոյախոսություններ գրել նրան։ «Ազդեցիկ»,- մեկնաբանություններում գրել էին նրանք։