Իտալական Պոմպեյի տեղում պեղումների ընթացքում հայտնաբերվել է լավ պահպանված սնդուկ՝ բազմաթիվ անսովոր արտեֆակտներով և կախարդական թալիսմաններով: Շինությունը, որտեղ հայտնաբերվել են հնագույն արտեֆակտները, արդեն ոչ պաշտոնապես կոչում են կախարդների գանձարան:

Համաձայն Պոմպեյի հնագիտական պարկի՝ կախարդների գանձը սառել է հրաբխային լավայի մեջ, ինչն էլ օգնել է դրանց լավ պահպանմանը: Սնդուկում հայտնաբերված առարկաների թվում եղել են կանացի զարդեր, հայելիներ, բյուրեղներ, ապակե հուլունքներ՝ հռոմեական Դիոնիսոս աստծո փորագրված պատկերով:

«Բազմաթիվ զարդերի վրա կան հաջողության, պտղաբերության և չար ուժերից պաշտպանվելու խորհրդանիշներ: Մենք նաև հայտնաբերել ենք բռունցքների, գանգերի տեսքով կախազարդեր»,- պատմել է Պոմպեյի տնօրեն Մասիմո Հոսանան:

 

Фото © Фото ©

 

Фото ©

Фото ©