Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ամառային կերպարը։

Երգչուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Երգչուհին սեւ բլուզ է կրում, իսկ մեկնաբանություններում ռուսերենով գրել է. «Հիշեցրու քեզ. միայն դու գիտես՝ որքան դժվար է եղել քեզ համար եւ որքան դժվար է այժմ։ Հնարավոր է՝ ոչ ոք չի կարողանա հասկանալ քեզ, բայց դու պետք է հիշես, որ չափից շատ բանի միջով ես անցել՝ հիմա հանձնվելու համար։ Եվ դու պետք է հպարտանաս քեզանով»։