Դերասաններ Լեդի Գագան եւ Բրեդլի Քուփերը նկատելիորեն մտերմացել են «Աստղը ծնվեց» ֆիլմում նկարահանումներին մասնակցելուց հետո, որում սիրահար զույգի են մարմնավորել։ Երկրպագուներն անմիջապես կասկածել են, որ նրանք սիրավեպ ունեն, թեեւ նրանք վստահեցնում էին, թե իրենց միջեւ ոչինչ չկա։

«Մարդիկ սեր են տեսնել, եւ գիտե՞ք ինչ... Հենց դրան էլ մենք ձգտել ենք։ «Shallow»-ն երգ է սիրո մասին։ «Աստղը ծնվեց»-ը ֆիլմ է սիրո մասին»,- նշել էր երգչուհին։

Սակայն կարծես թե շատերի սպասումներն արդարացել են։ Բրեդլիի ընկերը հավաստիացրել է, որ երգչուհին տեղափոխվել է դերասանի մոտ։ Ինչպես պարզվել է, զույգը միասին է ապրում Քուփերի նյույորքյան առանձնատանը մոտ մեկ ամիս՝ այն ժամանակվանից, երբ նրանից հեռացել է Իրինա Շեյքը։

Ավելին, Քուփերը սիրելիին թույլ է տվել թարմացնել տան ինտերյերը եւ նոր կահույք ձեռք բերել։ Հնարավոր է՝ շենքում ինչ-որ բան Սթեֆանիին հիշեցնում էր դերասանի նախկին քաղաքացիական կնոջ՝ Իրինա Շեյքի մասին։ Այդ պատճառով նա ցանկացել է ազատվել կպչուն անցյալից։ Ի դեպ, նախքան Լեդի Գագայի տեղափոխվելը Բրեդլին ստիպված է եղել բոլոր պահարաններն ազատել նախկի կնոջ հետքերից։

Այժմ Լեդի Գագան դերասանի տանն իրեն լիիրավ տանտիրուհի է զգում։ In Touchհրատարակությունը հայտնում է, որ նա ամբողջությամբ զբաղվում է առանձնատան ինտերյերով եւ նոր կահույք է գնել։

Օգտատերը տոնում են. այս սիրավեպին շատերն էին սպասում։ Այնուամենայնիվ, նրանց յուրօրինակ կապը կարելի էր նկատել անզեն աչքով։ «Օսկար» մրցանակաբաշխության հանձնման ժամանակ նրանք չեն թաքցրել զգացմունքները ու հետաքրքրություն են ցուցաբերել միմյանց նկատմամբ։ Դրա վրա ուշադրություն են դարձրել ոչ միայն ներկաներն, այլեւ Քուփերի նախկին սիրելին՝ Իրինա Շեյքը։

 

style.news.am