Տապասյա, Իչա, Ռաթոր, Սուրաջ, Չակոր՝ երեկ Հյուսիսային պողոտան վերածվել էր բոլիվուդյան սերիալի նկարահանման հրապարակի: Շուրջ 3 տարի Տապասյա-Իչա հակամարտությանը էկրաններից հետեւող հայ հեռուստադիտողը, նրանց փողոցում տեսնելով, զարմացած էր՝ Ռաշմին ու Թինան իրականում միասին սելֆի են անում հերիք չէ, նաեւ ջերմորեն գրկախառնվում են:): 

 


Դերասաններ Ռաշմի Դեսայը, Թինա Դաթան,Սպանդան Չատուրվեդին, Գաուրավ Չոպրան եւ Մրունալ Ջեյնն առաջին անգամ են Երեւանում, եկել են հնդկահայկական համերգին մասնակցելու: 

Եթե քաղաքի կենտրոնում սովորական զբոսանքը կարող է կես ժամ տեւել, ապա հնդիկ աստղերի հետ այն երկարաձգվեց. ամեն քայլափոխի նրանց կանգնեցնում էին երկրպագուները՝ լուսանկարվում, ապա հիացմունքի խոսքեր հղում, ոմանք` նույնիսկ հայերեն:): Ռուզան տատիկն ու իր քույրը Թինա Դաթային պատմում էին, թե ինչպես են արդեն քանի տարի դիտում այն սերիալը, որում նա նկարահանվում է: Հիասթափվեցին, երբ տեսան, որ Թինան հայերեն չի հասկանում, ու դիմեցին Վարդան Սարգսյանի օգնությանը, որ թարգմանի՝ իրենք Իչային շատ են սիրում:):

 


Իչայի դերակատար Թինա Դաթան էլ իր հերթին էր հիացած հայ երկրպագուների այդչափ ջերմ վերաբերմունքից: BRAVO.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ էլի կայցելի Հայաստան.«Առաջին անգամ եմ այստեղ ու իսկապես զարմացած եմ: Դեռ միայն Երեւանն եմ տեսել, կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ քաղաք է, մարդիկ շատ լավն են, հյուրընկալ: Հայաստանի մասին մինչ այս շատ բան չգիտեի, բայց հիմա տեսնում եմ, թե ինչքան երկրպագուներ ունեմ այստեղ»,- ասում է Թինան ու չի հասցնում միտքն ավարտել. երկրպագուները սելֆիների սպասումով կրկին շրջապատում են: 

Շարունակությունը այստեղ