Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, կիսվել է նոր լուսանկարով ու ցույց տվել իր ոճային կերպարը։

Երգչուհին Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են սեւ կոշիկները, արեւային ակնոցը եւ գլխազարդը։ «Իսկ ձեր երեխաները կարողանո՞ւմ են էսպիսի պատահական կադրեր անել»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է երգչուհին։