Գիտնականների միջազգային խումբը պարզել է արտաժամյա աշխատանքի վնասակարությունը։ Ուսումնասիրելով 18-69 տարեկան մոտ 144 հազար մարդու տվյալները՝ հետազոտողները եկան այն եզրակացության, որ օրական ինը ժամից ավելի աշխատանքը կարող է ուղեղի կաթվածի եւ գլխուղեղի արյան մատակարարման սուր խախտման պատճառ դառնալ։

Մասնագետները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսին են փորձարկվողների սեռը եւ տարիքը, վնասակար սովորությունները եւ այլն։ Պարզվել է, որ 10-ժամյա աշխատանքային օրը տարեկան առնվազն 50 օրվա ընթացքում բարձրացնում է կաթվածի առաջացման վտանգը միջինը 29 տոկոսով։

Այնինչ, հետազոտության այն մասնակիցների մեջ, որոնք արտաժամյա աշխատել են տասը եւ ավելի տարի, կաթվածի հավանականությունը բարձրացել է 45 տոկոսով։ Նշվում է, որ կաթվածի բարձր հավանականությունը հայտնաբերվել է մինչեւ 50 տարեկան աշխատահոլիկների մոտ։

Ստացված տվյալների առնչությամբ գիտնականները կոչ են անում գործատուներին ուշադրության առնել այն ռիսկերը, որոնք պարունակում է արտաժամյա աշխատանքը։

Հետազոտության տվյալները հրապարակվել են Stroke բժշկական ամսագրում։