Travel-picture.ru-ն ներկայացրել է այն երկրները, որտեղ հանգստանալու համար շատ գումար հարկավոր չէ:
Որքան զարմանալի է, սակայն կայքը հենց առաջինը մատնանշել է Հայաստանը:

 

Հայաստան

Հայաստանը փոքր, սակայն գեղեցիկ երկիր է: Մեկ շաբաթվա ընթացքում կարելի է այցելել Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը: Հայաստանում հանգիստը համարվում է էժան, սակայն զբոսաշրջիկների համար, բացի տեսարժան վայրերից, թերեւս ամենագրավիչը առողջ ու թարմ սնունդն է: Ցանկացած զբոսաշրջիկ առաջին հերթին այցելում է հենց մայրաքաղաք Երեւան: Վերջիններս կարող են իրենց գրպանին հարմար հյուրանոցներ գտնել՝ 10 դոլարանոց, 25-30 դոլարանոց, ինչպես նաեւ 20-40 դոլարով տուն վարձել: Զբոսաշրջիկներին հիմնականում մայրաքաղաքից են տեղափոխում Հայաստանի այլ տեսարժան վայրեր: Էքսկուրսիաները եւս թանկ չեն համարվում:

 

Սերբիա

Սերբիայում եւս հանգիստը թանկ չէ: Հյուրանոցային համարը մոտ 15-30 դոլար է՝ 2 հոգու համար, սակայն այդ գնի սահմաններում կարելի է նաեւ տուն վարձել: Սերբիայում հիմնականում զբոսաշրջիկներն օգտվում են արագ սննդի կետերից, իսկ սրճարան այցելելու համար անհրաժեշտ է 7-10 դոլար: Սերբիա այցելելիս եւս զբոսաշրջիկները ձգտում են իրենց ժամանակն անցկացնել մայրաքաղաք Բելգրադում, որտեղ կան գեղեցիկ վայրեր: Էքսկուրսիաների ժամանակ զբոսաշրջիկները շատ հաճախ զբաղվում են նաեւ ձկնորսությամբ:

 

Բուլղարիա

2017 թվականին հանգստի մեկնելու լավագույն եւ էժան երկրներից մեկը համարվում է Բուլղարիան: Հյուրանոցային համար կարելի է վարձել 16-30 դոլարով (2 հոգու համար) եւ սնվել 10-25 դոլարի սահմաններում: Սակայն զբոսաշրջիկների համար դժվար է լինում էքսկուրսիաների ընտրությունը, քանի որ հատուկ ծրագրեր չկան: Թերություններից մեկը նաեւ տաքսիների բավականին թանկ լինելն է, ինչն էլ զբոսաշրջիկներին երբեմն հնարավորություն չի տալիս շրջելու տեսարժան վայրերով:

 

Վիետնամ

Հյուրանոցային համարներ այստեղ կարելի է վարձել 15 դոլարից սկսած (2 հոգու համար): Գինը կախված է հյուրանոցի գտնվելու վայրից: Վիետնամում քաղցած չլինելու համար կարելի է ծախսել 2-12 դոլար: Ցանկացած զբոսաշրջիկի հանգիստ լիարժեք կլինի, եթե այցելի նաեւ այն տեսարժան վայրերը, որով հայտնի է Վիետնամը:

 

Ինդոնեզիա

Ինդոնեզիան եւս հանդիսանում է հանգստի համար ամենաէժան վայրերից մեկը: Ամենաթանկ հանգստյան գոտիները Բալիում են, որտեղ հյուրանոցային համարն արժե 15 դոլար (2 հոգու համար), իսկ սնունդը, որը ներառում է տեղական խոհանոցը, սկսվում է 2 դոլարից: Զբոսաշրջիկների համար նախատեսված էքսկուրսիաները հնարավորություն են տալիս ծանոթանալու Ինդոնեզիայի տեսարժան վայրերին: