Ալժիրի հարավ-արևմուտքում՝ Տինդուֆ քաղաքից ոչ հեռու, հայտնվել են ոչ այնքան սովորական տներ։ Արտաքինից դրանք նույն տեսքն ունեն, ինչ մյուս տները, բայց կառուցված են ոչ թե քարից, այլ սովորական պլաստիկե շշերից։ Նման տներ կառուցող տղան ասում է, որ դրանք շատ առավելություններ ունեն այլ տների հանդեպ։

27-ամյա Տատեխ Բրեյքը պնդում է, որ Սահարա անապատի շրջանում նման տներն առավել դիմացկուն են կլիմայական պայմաններին, քան մյուսները։

Նման տուն կառուցելու տեխնոլոգիան շատ պարզ է։ Պլաստիկե շշերի մեջ ավազ են լցնում, հետո դրանք միացվում են իրար ցեմենտով։ Հաշվի առնելով, որ սելավներ կարող են լինել, այս տները ջրակայուն են, իսկ կլորությունը օգնում է դիմակայել ավազե բքերին։