Նախաձեռնության բացակայություն
Այո, բազմաթիվ տղամարդիկ իրենց որպես որսորդ են ընկալում, իսկ կանանց՝ որս: Բայց այլ բան է լինել փախչող որս, այլ բան՝ անզգամ գերան: Տղամարդկանց չեն գրավում կանայք, ովքեր անկողնում այս սկզբունքին են հետեւում. «Ես կպառկեմ, իսկ դու արա՝ ինչ պետք է»: Նրանց կիրք է հարկավոր, ցանկություն, նախաձեռնություն: Այդ պատճառով մի մոռացեք, որ ձեր տղամարդուն հարկավոր է պարբերաբար գայթակղել, գոնե բաց ներքնազգեստով անցնել նրա կողքով: Բացի այդ՝ տղամարդիկ չեն սիրում մշտապես սեքս առաջարկել իրենց կանանց եւ մերժում ստանալ: Դա վիրավորում է նրանց ինքնասիրությունը:
Թատերականություն
Բոլոր կանայք փոքր-ինչ դերասան են: Մեզ ե՛ւ բեմ, ե՛ւ բուռն ծափողջյուններ են պետք: Այդ պատճառով շատերն անկողնում իսկական ներկայացում են բեմադրում: Մեզ թվում է, որ վարդի թերթիկներն ու հարած սերուցքից ներքնազգեստը գեղեցիկ է եւ էրոտիկ: Իսկ տղամարդիկ այդ ջանքերը զուր են համարում, քանի որ նրանց նման դեկորացիա պետք չէ, նրանց սեքս է պետք: Բացի այդ, ավելի շատ հոգ տանելով շամպայնի եւ մոմերի մասին, կանայք երբեմն անկողնում իրենց այնպես են պահում, կարծես հույս չունեին, որ բանը դրան կհասնի: Իսկ տղամարդկանց հենց «հետո»-ն է պետք, ոչ թե «մինչեւ»-ը:
Սեքս-մանիպուլյացիա
Բազմաթիվ կանայք սիրում են տղամարդուն մոտիվացնել՝ հայտարարելով, որ եթե այս բանն անի, սեքս կստանա, հակառակ դեպքում՝ ոչ: Սա ոչ միայն զայրացնում է տղամարդկանց, այլեւ սկզբունքորեն սխալ է: Պատկերացրեք, որ ձեր սիրելին նույնպես մանիպուլյացիայի է ենթարկում ձեզ՝ սպառնալով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սիրով չեք զբաղվի: Դուք, մեղմ ասած, կտխրեք, իսկ ավելի ճիշտ՝ կատաղության կհասնեք:
Կաշկանդվածություն
Տղամարդկանց համար փոքր-ինչ ձանձրալի է այն կանանց հետ, որոնք չեն սիրում փորձարկումներ: Իհարկե՝ բոլոր խառնվածքը տարբեր է, բայց եթե վարժվել եք, որ սեքսն ամեն անգամ միեւնույն սցենարով պետք է տեղի ունենա, եւ ոչ մի քայլ այն կողմ չեք անում, մի զարմացեք, եթե մի օր նա սիրով զբաղվի՝ «դե լավ, կդիմանամ» դեմքի արտահայտությամբ:
Շաղակրատանք անկողնում
Կա՛մ շփոթմունքի, կա՛մ տղամարդուն իրենց զգացմունքների եւ ապրումների մասին պատմելու անհաղթահարելի ցանկության պատճառով կանայք հաճախ սկսում են շատախոսել ոչ ճիշտ պահի: Սա սարսափելի նյարդայնացնում է տղամարդկանց: Նախ՝ նրանք կարծում են, որ պետք է պատասխանել, քանի որ լռելն անհարգալից է, բայց, կարծես, ասելիք էլ չունեն: Երկրորդ՝ դա նրանց խանգարում է հաճույք ստանալ: Երրորդ՝ նրանց թվում է, որ կանայք հաճույք չեն ստանում, սեքսին չեն տրվում, եթե որոշել են շեղվել խոսելով: Մի խոսքով՝ շաղակրատանքն անկողնում լավագույն տարբերակը չէ լավ սեքսի համար: