1. Զգացմունքներին ազատություն տվեք: Կարելի է արտասվել:

2. Լրացուցիչ որեւէ պարտավորություն մի ստանձնեք, վաստակելու լրացուցիչ հնարավորություն մի փնտրեք: Ավելի լավ է՝ արձակուրդ վերցրեք կամ, եթե հնարավոր է, տանից աշխատեք: Ձեզանից ժամանակ մի խլեք:

3. Այդ ընթացքում նվազեցրեք ձեզ առաջադրած պահանջները: Ձեզանից կատարելություն մի պահանջեք, ինքներդ ձեզ թույլ տվեք թուլանալ:

4. Օգնություն խնդրեք՝ մորից, ընկերոջից, ընկերուհուց, սիրելի մարդուց, հոգեթերապեւտից:

5. Զբոսնեք մաքուր օդին: Օրական առնվազն 7 ժամ քնեք: Լողացեք: Ճիշտ սնվեք: Բավականաչափ ջուր խմեք:

6. Կարդացեք այն մարդկանց ոգեշնչող պատմությունները, որոնք հաղթահարել են նման դժվարությունները:

7. Ինչ-որ բանով զբաղեցրեք ձեզ: Գործեք: Թխեք: Նկարեք: Ինչ ուզում եք:

8. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն ապահովեք՝ մարզումներ, յոգա, լող. ամեն ինչ, ինչը կօգնի հոգնածություն զգալ:

9. Գրառեք ձեր զգացմունքները: Օրագիր պահեք, պարզապես գրեք թղթի կտորի վրա:

10. Թոփ-20 ցուցակ կազմեք, թե ինչու է ձեր կյանքը հրաշալի:

11. Թոփ-20 ցուցակ կազմեք, թե ինչու եք արժանի երջանկության:

12. Բնության գրկում ժամանակ անցկացրեք, սովորեք նրանից. լցվեք լեռների էներգիայով, ամեն ինչ ծովի ալիքների հետ բաց թողեք եւ ձեզ Տիեզերքի մասնիկը զգացեք: