«Երկրաշարժը» ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրիասյանը իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ և գրառում կատարել.

«Այսօր դեկտեմբերի 7-ն է։ Սա կարեւոր օր է բոլոր հայերի համար։ Գրեթե չկա մեկը, ում չի առնչվում Լենինականի եւ Սպիտակի երկրաշարժը։ Ողբերգությունից անցել է 30 տարի։ Արդեն երկրորդ տարին է՝ ես արթնանում եմ եւ հարյուրավոր հրապարակումներ տեսնում, որոնցում հայերը եւ ոչ միայն նրանք, հիշատակում են ինձ եւ «Երկրաշարժ» ֆիլմն իրենց հրապարակումներում։ Շնորհակալություն։ Աստված պահպանի Հայաստանը»: