Հայաստանն այդ ցանկում բացակայում է
Յելի համալսարանի գիտնականները կազմել են էկոլոգիապես ամենամաքուր երկրների ցանկը:
Իսլանդիան վարկանիշային աղյուսակի առաջատար հորիզոնականում է իր հիասքանչ բնությամբ' համարվելով աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկը: Տեղի բնակիչները երկրի ջերմային էներգիան բավական ճիշտ են գործածում, իսկ գործածվող էլեկտրաէներգիայի և ջերմային աղբյուրի 82%-ը հիմնված է ջրածնի վրա և միայն 18%-ը՝ ածխի: 2050թ.-ին Իսլանդիան պատրաստվում է ամբողջովին բացառել ածուխն ու նավթը երկրի տնտեսական ու արդյունաբերական ոլորտից:
Շվեյցարիան (http://www.inlobby.com/r/ZURIGO.html) ցուցակում երկրորդն է: Տեղի կառավարությունը, խոշոր ու փոքր ընկերությունները պարբերաբար ներմուծում են կանաչ տեխնոլոգիաներ, երկրում բացվում են նոր ազգային այգիներ՝ առավել ավելի մաքուր ու կանաչ միջավայր ստեղծելու համար: Շատ փոքր քաղաքներում մեքենա վարելն արգելված է, իսկ շատ տներում գործածում են ջեռուցման համակարգ, որն էներգիան ստանում է երկրաջերմային աղբյուրներից:
Կոստա Ռիկան նույնպես էկոլոգիապես մաքուր երկրների շարքում է: Մինչ 2021թ.-ը Կոստա Ռիկան նպատակ ունի լիովին հրաժարվել ածխածնի արդյունաբերական արտանետումներից: Կառավարությունն արդեն իսկ միջոցառումներ է ձեռնարկում էներգիայի այլընտրանքային աղբյուրներ մշակելու համար: Վերջին 5 տարիների ընթացքում արդեն իսկ 5 միլիոնից ավել նոր ծառեր են տնկվել:
Ցուցակում հաջորդը Շվեդիան (http://www.inlobby.com/r/Stockholm.html) է: Կառավարությունը փորձում է հնարավորինս կրճատել վառելանյութի օգտագործումը էներգիայի նոր աղբյուրների վերականգնման համար, ինչպես, օրինակ, գործածելով գետերի, քամու և արևի էներգիան:
Ամենականաչ երկրների հնգյակը եզրափակում է Նորվեգիան: 2030թ.-ին Նորվեգիան նպատակ ունի ամբողջովին ազատվել CO2-ի արտանետումներից, որի համար ձեռք են բերվում համապատասխան սարքավորումներ: Բացի այդ, կառուցվում են երկաթուղային նոր ճանապարհներ, որպեսզի բնակիչները հնարավորինս քիչ տեղաշարժվեն մեքենայով երկար հեռավորություններ անցնելիս: