Երգչուհի Եվա Ռիվասն իր ինստագրամյան էջում մի քանի խորհուրդ է տվել, որոնք, նրա կարծիքով, օգտակար կլինեն շատերին՝ իրենց վրա աշխատելու համար: Նա 11 կետից բաղկացած խորհուրդների ցանկ է հրապարակել՝ խոստանալով նման մի ցանկ էլ հրապարակել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել:

. Եթե խոստացել եք զանգահարել, զանգահարեք:

. Ուշանու՞մ եք: Այդ մասին տեղեկացնելու միջոցներ ձեռնարկեք:

. Մի՚ ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:

. Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են ձեզ:

. Երկար ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Այն պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ անսպասելի է գալիս:

. Բարեկրթությամբ քաղաքներ են նվաճում: Հաճախ բարեկիրթ եղեք:

. Կարողացեք ընդունել ձեր սխալները:

. Հրաժարվեք բողոքելու վատ սովորությունից:

. Անգամ ամենալուրջ վեճի ժամանակ մի’ ցավացրեք  մարդուն: Դուք հավանաբար կհաշտվեք, իսկ խոսքերը երկար կհիշվեն:

. Ճիշտը խոսեք և ստիպված չեք լինի ինչ-որ բան հիշել:

. Օրվա սկզբին կատարեք ամենաբարդ և ամենատհաճ գործը: Երբ անում եք դա, օրվա հաջորդ հատվածում ձեզ չեն ճնշում անպիտան մտքերը:

. Ոչ ոք որևէ մեկին ինչ-որ բան պարտական չէ: Մոռացե’ք «Ես պետք է» բառերը: Դեն նետեք դրանք: Հակառակ դեպքում իսկապես պարտքերի տակ կընկնեք և ոչ միայն նյութական,  այլև բարոյական: