Դևիդ Բեքհեմի դուստրը' Հարփեր Բեքհեմը, ով այս տարի հուլիսին կդառնա 2 տարեկան, իր ընտանիքի հետ միասին միշտ ներկա է լինում հոր ֆուտբոլային խաղերին: Աղջնակը, բնականաբար, ֆուտբոլի օրենքներին անծանոթ է, բայց պարզ հասկանում է, որ հայրը լուրջ գործով է զբաղված: Թե ինչպես է երկուամյա աղջնակը Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում ուշադիր հետևում ֆուտբոլային խաղին ու վերապրում ամեն պահը, գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: