Երգչուհի Իվետա Մուկուչյանը ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է ներկայացրել և իր երկրպագուներին տեղեկացրել, որ շուտով նոր երգ է թողարկելու։

 

Նա գրել է․ «Դժվար է համբերատար լինել, երբ նոր երգը, որը ես եմ հեղինակել, թողարկվելու ճանապարհին է։ Չեմ համբերում, թե երբ եմ ներկայացնելու ձեզ իմ փոքրիկին :) Միակ բանը, որը կարող եմ ասել, այն է, որ նոր երգը տարբերվելու է իմ մյուս բոլոր երգերից»։