Խոյ. Այսօր հաջողությունը ձեր ուղեկիցը կլինի: Առանց որեւէ բարդության կհասնեք ցանկալի արդյունքների: Շատ գործերում նույնիսկ մինիմալ եռանդը արդեն բավարար կլինի: Կարող եք նոր ծանոթություններ եւ գործարար կապեր հաստատել: Բաց մի թողեք օրվա ընթացքում սպասվող կարեւոր հեռախոսազանգը:

Ցուլ. Մասնագիտական հարցերում փորձեք ավելորդ նախաձեռնողականությունից խուսափել: Առայժմ ձեր ելման դիրքերում մնացեք: Իներտությունն այսօր միայն ձեր օգտին կաշխատի: Հարմար ժամանակ է անձնական հարցեր կարգավորելու համար:

Երկվորյակ. Օրը կանցնի լարված աշխատանքային մթնոլորտում: Շատ ժամանակ ստիպված կլինեք հատկացնել տեխնիկական հարցերին եւ փաստաթղթերի ձեւակերպմանը: Սիրային հարաբերություններում հնարավոր է առաջանան անախորժություններ: Եթե չեք ցանկանում քանդել արդեն գոյություն ունեցող կապերը, ապա զերծ մնացեք ավելորդ քննարկումներից:

Խեցգետին. Մի փորձեք խուսափել խնդիրներից, որոնք կառաջանան այսօր: Որեւէ ռիսկը կապված կլինի լուրջ խնդիրների հետ: Բացարձակապես բոլոր գործերում պետք է պահպանել պատասխանատվություն եւ հանձնառություն: Ավելի ուշադիր եղեք տնային գործերին:

Առյուծ. Նախաձեռնողականությունը սեփական ձեռքը վերցնելու ժամանակն է: Փորձեք նորովի նայել հին խնդիրներին եւ գտնել անսպասելի եւ անսովոր լուծումներ: Լավ ժամանակ է նոր ծանոթությունների եւ սիրային արկածների համար: Կարելի է պլանավորել ճանփորդություններ: Հարմար կլինեն գնումները:

Կույս. Օրը ձեզ կնվիրի բազմաթիվ հնարավորություններ, ուստիեւ կարող եք պլանավորել ամենաբարդ իրականանալի գործերը եւ նշանակել կարեւոր հանդիպումները: Նշանի որոշ ներկայացուցիչներին սպասում են ճակատագրական ծոնթություն, որը կարող է աճել մեծ սիրո: Օրվա միակ նախազգուշացումն այն է, որ պետք է պահել ցանկացած տեխնիկայի օգտագործման անվտանգության կանոնները:

Կշեռք. Եթե դուք արդեն վաղուց ինչ որ հարցի լուծման մասին եք մտմտում, ապա այսօր հնարավորություն կունենաք վերջապես ձեր մտքերը կյանքի կոչելու այդ խնդրի կարգավորման համար: Մի փոքր համարձակություն եւ արդյունքը սպասեցնել չի տա երկար: Լավ ժամանակ է մտավոր եւ ստեղծագործական գործունեության համար:

Կարիճ. Օրը լիովին հարմար է այն բանի համար, որպեսզի սեփական տաղանդները դրսեւորեք: Փորձեք ավելի շատ ժամանակ հատկացնել սիրած գործով զբաղվելուն: Շրջապատի օգնությունից մի հրաժարվեք, դուք այսօր օգնության կարիք կունենաք:

Աղեղնավոր. Հարմար օր է միայնակ աշխատելու համար: Սեփական ուժերը ճշգրիտ գնահատեք, վերլուծեք իրադրությունն ու ճիշտ պլանավորեք ապագան, թե ինչ կարող եք անել:

Այծեղջյուր. Չի կարելի թուլանալ եւ ձեռնթափ թողնել գործերը: Սակայն նաեւ ավելորդ ծանրաբեռնվածությունն էլ օգտակար չի լինի ձեր համար: Հիմա փորձեք սիրելի անձնավորությանն ավելի շատ ժամանակ հատկացնել: Հիշեք, որ նա էլ ձեզ կարող է աջակցել: Կարող եք օգտակար գործարքներ կնքել:

Ջրհոս. Օրը հարմար է ռոմանտիկ շփման եւ նոր հարաբերություններ սկսելու համար: Այսօր շատ Ջրհոսներ կկարողանան սեփական ինտուիցիայով լուծել ամենաբարդ հարցերը: Ժամանակ հատկացրեք նաեւ հանգստի համար:

Ձկներ. Հարմար ժամանակ է փոփոխություններ կատարելու համար: Առավել կարեւոր գործերը առանձնացրեք եւ զբաղվեք դրանցով: Նոր ծանոթությունների եւ գործնական նոր կապերի համար լավ ժամանակ է: Կարող եք նաեւ վերականգնողական պրոցեդուրաներ ընդունել: