Խոյ. Ժամանակն է արագ եւ եռանդուն գործելու: Հարաճուն իմպուլսիվության հետ արժի, որպեսզի զբաղվեք նաեւ այնպիսի գործերով, որոնք պահանջում են ավելի մեծ ուշադրության կենտրոնացում եւ ժամանակատար են ու խնդրահարույց: Մտավոր ակտիվությունը դրական է ազդում գործերի ընթացքի վրա: Հարկ կլինի ակնթարթային որոշումներ կայացնելու եւ դուք ճիշտ կկողմնորոշվեք:

Ցուլ. Առաջանում են ոչ քիչ աշխատանքային հարցեր, որոնք ստիպված եք ինքնուրույն լուծելու: Մի տաքացեք, որպեսզի հապշտապ որոշումներ չկայացնեք: Դուք կկարողանաք հաղթահարել ցանկացած խնդիր ցանկացած ժամկետում: Մեծ գնումներից առայժմ զերծ մնացեք:

Երկվորյակ. Բաց մի թողեք այսօրվա ընձեռած հնարավորությունները: Այն շատ հաջող է ցանկացած գործ սկսելու համար: Այսօրվա ձեռնարկած գործերը կլինեն նաեւ եկամտաբեր: Հաջորդ նման բարենապստ օր կունենաք մի ամիս անց:

Խեցգետին. Դուք լի կլինեք էներգիայով եւ կկարողանաք լավ արդյունքների հասնել ամեն ինչում: Չափից դուրս հույսեր մի կապեք կողքից տրված խոստումների հետ: Սիրելիի հետ հարաբերությունները կլինեն հաճելի եւ ակնակնկալներով լի: Այս նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են հեռանկարային ծանոթություններ հաստատել:

Առյուծ. Բարենպաստ օր է մասնագիտական գործունեության համար: Կարելի է գործարքներ կնքել եւ բանակցություններ վարել: Այժմ դուք գործողությունների լիակատար ազատություն ունեք: Կարող եք օգտագործել ձեր գիտելիքներն ու փորձը: Սիրելիի հետ հարաբերություններ մի պարզեք: Վերջին խոսքի իրավունքը պահեք ձեզ, բայց մի իրացրեք:

Կույս. Դուք գործընկերների կամ ծանոթների օգնության կարիքը կունենաք եւ անպայման ակնկալած օգնությունը կստանաք:Առավել հեռանկարային են այն գործերը, որոնք կապված են բանակցությունների եւ գործարքների կնքման հետ: Օրը հարմար է նաեւ այն ամենից հետ, ինչը կապված է սիրային հարաբերությունների հետ:

Կշեռք. Եթե այսօր կարեւոր անձնավորության հետ պայմանավորվել ձեզ չի հաջողվի, ապա հետաձգեք խոսակցությունը ավելի պատեհ ժամանակի: Մի համառեք, անտեղի կոնֆլիկտների մեջ չընկնելու համար: Խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից:

Կարիճ. Խնայեք ուժերը եւ խուսափեք սթրեսային իրավիճակներից: Այժմ դուք կարող եք ամեն մանրուքից վիրավորվել եւ լարվել: Ցանկացած մանրուքը ձեզ կարող է հանել հունից: Ձեր էներգիան ուղղեք դրական հունով: Ավելիշատ ժամանակ հատկացրեք այնպիսի գործերին, որոնք ձեզ հաճույք կպատճառեն:

Աղեղնավոր. Այժմ ձեր շրջապատում կարող են հայտնվել մարդիկ, որոնք ունեն հետաքրքիր առաջարկներ եւ գաղափարներ: Դրանց շնորհիվ դուք կծանոթանաք կյանքից մինչ այս անհայտ կողմերին: Հարմար օր է բանակցությունների, գործնական խոսակցությունների, եւ աշխատանքային փաստաթղթերի հետ աշխատանքի համար: Ունեցած խնդիրների կեսը կարելի է հարթել շնորհիվ ընկերների օժանդակության:

Այծեղջյուր. Հատկապես ուշադիր եղեք ֆինանսական հարցերում: Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք ձեզ կառաջարկեն հեշտ փողեր աշխատել: Օրը կարող է հաճելի անակնկալներ մատուցել ձեզ, որոնք կապ չունեն ընտանիքի հետ: Նոր ծանոթությունները կարող են բավականին խոստումնալից լինել:

Ջրհոս. Օրը հարմար է սեփական անձի ներսում եղած խնդիրները կարգավորելու համար: Եթե բարեկամները կամ ընկերները կունենան ձեր կարիքը մի մերժեք նրանց: Արեք ամեն բան, ինչ կախված է ձեզանից, որպեսզի օգնեք խոսքով կամ գործով: Հիշեք, գործված բարիքը միշտ վերադառնում է ձեզ:

Ձկներ. Չափից դուրս պահանջկոտ մի եղեք գործընկերների կամ ենթակաների հետ: Սակայն նաեւ ձեր պարտականությունները այլոց ուսերին մի դրեք: Առաջացող խնդիրների հետ կապված դժվար թե որեւէ մեկը կարողանա ձեզ օգնել: Ամեն բան ինքնուրույն եք անելու: Անձնական պլանում ամեն բան լավ է ընթանում: