Անի Քրիստին այս օրերին Երեւանում է: Ամերիկաբնակ երգչուհու՝ Հայաստան վերադառնալու հիմնական պատճառը օրերս կայացած Արամ Ավագյանի հեղինակային երեկոն է եղել, սակայն նա այստեղ կմնա մինչեւ հունվարի17-ը:

 

«Արամ Ավագյանի հեղինակային երեկոյի կազմակերպիչների հրավերով եմ եկել Հայաստան, ինչի համար շատ շնորհակալ եմ: Պետք է ասեմ, որ նախկինում Արամի երգերից չեմ կատարել, եւ երգը, որն այդ օրը ներկայացրի, պրեմիերա էր: Շատ գեղեցիկ երգ է, որը կոչվում է «Կարոտել եմ»: Այն կատարեցի երկու հրաշալի դուդուկահար եղբայրներ Վարդան եւ Գաբրիել Շահինյանների հետ: Ի դեպ՝ նրանց եւս նախկինում չէի ճանաչում, բայց արդեն իսկ հասցրել ենք բարեկամանալ, ավելին՝ մտադրություն ունենք միասին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անի Քրիստին:
Այստեղ լինելու ընթացքում Անին մի շարք ծրագրեր ունի իրականացնելու:

 

«Գրեթե 1.5 ամիս այստեղ կլինեմ եւ կփորձեմ հնարավորինս շատ բան հասցնել անել: Արդեն իսկ համերգային փոքրիկ ծրագիր ունեմ, այս ընթացքում նոր երգեր կլինեն, կփորձեմ վայելել հայաստանյան ձմեռը տարբեր մարզերում՝ պատանեկությանս տարիները հիշելու համար: Սրան զուգահեռ ամեն ինչ կանեմ, որպեսզի նաեւ Վրաստան գնամ՝ այցելելու հայրական տատիկիս եւ պապիկիս շիրիմներին»,- նկատեց նա:


Անի Քրիստին Ամանորը կանցկացնի Հայաստանում: Երգչուհին վերջին անգամ ութ տարի առաջ է այստեղ Ամանորն անցկացրել, սակայն մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միշտ ԱՄՆ-ում այդ օրը փորձել է հայկական մթնոլորտ ստեղծել:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։