Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին իր հանգիստն է վայելում և պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում, ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին: Հավելենք, որ քննադատություններն ուղղված էին նրան, որ դերասանուհին ծովափնա հանգստից վերարկուով լուսանկար է հրապարակել: Հաղորդավարուհին գրել է հետևյալը.

 

«Երբեմն թվում է, թե ապրում ենք զուգահեռ աշխարհներում։ Գրված օրենքների աշխարհն անցել է վաղուց, չգրված օրենքներինը նորից, զրոյից պիտի սաղմնավորվի։ Որովհետև չկա վաղուց էն «հին աշխարհը»,որում ապրում էինք, իսկ նորին մենք անընդհատ պատրաստ չենք։
Մենք սահմանում ենք մեր ազատությունն ու մտքի թևերին ծանրոցներ կախում, կապկպում, որ թռիչք չլինի, որովհետև վախենում ենք տեսնել նոր աշխարհը՝ բարձրից, մեզ համար անսովոր դիտակետից, վախենում ենք մեր երևակայությունից կամ ուղղակի վախենում ենք լինել ուրիշ։ Մենք դադարել ենք սիրել ՏԱՐԲԵՐ-ը, տարբերությունը դժվարամարս է, ոմանց համար նույնիսկ՝ ԱՆՄԱՐՍԵԼԻ։ Դրա մասին է «հասարակությունը»։ ) հասարակ բառից է, հասարակների մեծամասնությունն է, որը հաճախ չի հասկանում կարևորագույնը. հասարակ լինել, չի նշանակում լինել սովորական, ինչպես որ «հասարակ» օվկիանոսը երբեք չի կարող լինել սովորական։ Մենք, դարձել ենք սովորական հասարակ- ություններ, որովհետև անհատն անհարմարություն է... ))

 

հ.գ իսկ ով՞ է ասել, որ ծովափին չի կարելի լինել վերարկուով) ես վաղուց ինքս եմ որոշում իմ ձևն էլ, բովանդակությունն էլ։ Միայն ափսոս, որ հասարակ- ությունը ձևն է տեսնում, ոչ թե Հասարակ, բայց հաստատ տարբերվող բովանդակությունը։

 

հ.գ. նրանից, թե ինչ հագուստով ես դու նայում Օվկիանոսի աչքերին, չի փոխվում և ոչ էլ նսեմանում է նրա անծայր Գեղեցկությունը։

հ.գ.2 իսկ ոտքս հատուկ եմ դուրս թողել, հասարակ ոտք է, շատ արտասովոր պայմաններում)»:

 

Фото Nazeni Hovhannisyan.