Դերասան Սարգիս Գրիգորյանը վաղուց է՝ սերիալներում չի նկարահանվում: Նոր առաջարկներ էլ չունի, և ասում է՝ ցանկություն էլ չկա առաջիկայում նման նախագծերի մասնակցելու: Նրա խոսքով՝ հոգնել է սերիալներից և ցանկանում է ֆիլմարտադրությամբ զբաղվել: Այս մասին Սարգիսն առաջինը հայտնեց BlogNews.am-ին:

«Մի փոքր շտապեմ և ասեմ, որ ցանկանում եմ գեղարվեստական ֆիլմեր նկարահանել: Ի դեպ՝ առաջին ֆիլմը պատրաստ կլինի եկող տարվա մեջ, այսինքն՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այս պահին սցենարը գրելու, երաժշտական մշակման և ստեղծագործական փուլում ենք: Այսուհետ հավանաբար քիչ-քիչ կմտնեմ այդ դաշտ ու արդեն կսկսեմ զբաղվել իմ ֆիլմերով, որոնք ինձ մի փոքր գեղագիտական հաճույք կպատճառեն: Ես կզբաղվեմ այդ ֆիլմերի հովանավորությամբ, կփորձեմ ֆինանսական միջոցներ գտնել, դերասանական կազմն ընտրել, ինչպես նաև ինքս կնկարահանվեմ, ընդ որում՝ պարտադիր չէ գլխավոր դերում»,- ընդգծեց դերասանը:

Սարգիսը դեռ չի ցանկանում մանրամասներ պատմել նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքներից, բայց վստահեցնում է՝ շատ հետաքրքիր է ստացվելու, նոր խոսք, նոր ձևաչափ, և այդ ամենը՝ գեղեցիկ նկարված:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։