Կալիֆորնիայի գիտնականները պարզել են, որ կանայք իրենց ուղեղն ավելի արդյունավետ են օգտագործում, քան տղամարդիկ, հայտնում է Likar-ը:

Հայտնի է, որ տղամարդու և կնոջ ուղեղի չափերը տարբեր են (տղամարդկանց ուղեղը 100-150 գ ավել է):

Նոր փորձը, որն անցկացվել է 59 կանանց և 45 տղամարդկանց միջև, ցույց է տվել, որ չնայած ուղեղի փոքր լինելուն՝ կինն ավելի արդյունավետ է օգտագործում այն:

Դա պայմանավորված է կանանց մոտ նեյրոնների միջև սերտ կապով, որը նրանց թույլ է տալիս արագ մտածել: