Մեծ Սաղավարտի մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամս մայր է դարձել: 

35-ամյա թենիսիստուհու դուստրը ծնվել է սեպտեմբերի 1-ին: Այս մասին տեղեկացնում է  Daily News-ը: Երեխայի հայրը Reddit-ի համասեփականատեր Ալեքսիս Օհանյանն է:

Զույգը նշանվել է 2016թ-ին: Փոքրիկի անունը  դեռ չի հայտարարվել:

Ավելի վաղ Վիլյամսը հայտարարել է, որ կորտ կվերադառնա 2018թ-ին: