Մասնագետները հետազոտության արդյունքների վրա հիմնվելով պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ սեռական թուլություն (էրեկցիայի խանգարում) է առաջանում, քանի որ ծխախոտի ծուխը նեղացնում է անոթները եւ խափանում սեռական օրգանների արյան մատակարարումը: 

Սեռական թուլությունը միանգամից ի հայտ չի գալիս։ Որոշ ժամանակ, կարծես, ամեն ինչ նորմալ է լինում, եւ տղամարդը նորմալ սեռական հարաբերություններ է ունենում։ Հետո մի անգամ կարող է վաղաժամ սերմնաժայթքում լինել, ուրիշ անգամ կարող է սերմ չլինել։ Մեկ օր էրեկցիան կարող է մինչեւ սեռական ակտի ավարտը չպահպանվել, մեկ այլ օր՝ անկանոն լինել:

Բոլոր այս խնդիրներին ցանկացած առողջ տղամարդ կարող է բախվել, սակայն, եթե նման դրվագները ժամանակ առ ժամանակ կրկնվում են, արժե մասնագետին դիմելու մասին մտածել:

Մասնագետների պնդմամբ շատերն այս նախանշաններն անտեսում են՝ ամեն ինչ հոգնածությանը կամ տրամադրության անկմանը վերագրելով։ Երբեմն, երբ նման մարդիկ դիմում են մասնագետի, պարզվում է, որ նրանց խնդիրները սկսել են մեկ կամ նույնիսկ մի քանի տարի առաջ:

Մասնագետները նշել են նաև, որ ծխելը սեռական թուլության եւ այլ խնդիրների առաջացման միակ պատճառը չէ: Անպայման չէ, որ ծխողները խնդիրներ ունենան, սակայն ապացուցված փաստ է, որ ծխելը մահաբեր ազդեցություն ունի թե՛ սրտի, թե՛ առնանդամի վրա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: